Չնայած Գեղամ Մանուկյանը ասել էր, թե ՀՅԴ-ական Ռազմիկ Արաբյանի ոտքը ջարդվել է՝ ՀՀ ոստիկանությունից Civic.am-ին փոխանցեցին, որ այսօր Կառավարության մոտ տեղի ունեցած բողոքի ակցիաների ընթացքում ցուցարարներին բերման ենթարկելու ժամանակ մեկ քաղաքացի է վնասվածք ստացել։ Նրան հիվանդանոց են տեղափոխվել․ ախտորոշվել է ձախ սրունքի սալջարդ։
Հիշեցնենք, որ անհնազանդության ակցիաների վայրից՝ կառավարության շենքի դիմացից, ոստիկանություն էր տարվել 57 քաղաքացի եւ «Հայրենիքի փրկության շարժումը» տեղեկություններ էր տարածել, որ Իշխան Սաղաթելյանին բերման ենթարկելու փորձի ժամանակ վերջինս վնասվածք էր ստացել։