Քաղաքացիակենտրոն լրատվություն
Հուլիսի 10-ին`ժամը 19:00-ի սահմաններում, «Գյումրի» բժշկական կենտրոն է ընդունվել գլխի հրազենային վնասվածքներ ստացած քաղաքացի։
«Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում ԲԿ-ից տեղեկացրին, որ տուժածը վիրահատվել է, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում`կոմայի մեջ։
«Առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր»,- ասացին ԲԿ-ից։
Ըստ նախնական տեղեկությունների, վիրավորը 23 տարեկան է, ՌԴ 102-րդ ռազմաբազայի զինծառայող: Վերջինս փորձել է ինքնասպան լինել: