ՌԴ պաշտպանության նախարարությունը պնդում է, որ օգոստոսի լույս 25-ի գիշերը ուկրաինական բանակը փորձել է հարվածել Ղրիմին միանգամից չորս տասնյակ անօդաչուներով։
«ՀՕՊ համակարգերով հայտնաբերվել են 42 անօդաչու, որոնցից 9-ը ոչնչացվել է, 33-ը չեզոքացվել ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով և կործանվել՝ չհասնելով թիրախին», - մեջբերում են ռուսական գործակալությունները ՌԴ պաշտպանության նախարարության հայտարարությունը։
Գիշերվա ընթացքում պայթյունների և անօդաչուների ոչնչացման մասին հայտնել են թերակղզու մի քանի շրջանների բնակիչները, ինչպես նաև 2014 թվականին բռնակցված Ղրիմի տեղական իշխանությունները։