Թրամփը միակ բանը, որ սպասում է Իրանի լիակատար կապիտուլյացիան է. Fox News

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի ցանկանում բանակցություններ վարել Իրանի հետ և ակնկալում է  Իրանի լիակատար կապիտուլյացիա։ Այս մասին տեղեկացնում է Fox News հեռուստաընկերությունը։


«Եթե նրանք ուզում են խոսել, ապա գիտեն՝ ինչպես ինձ հետ կապ հաստատել։ Նրանք պետք է ընդունեին այն համաձայնագիրը, որը ժամանակին դրված էր սեղանին․ դա կարող էր փրկել բազմաթիվ կյանքեր», – գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։


Միևնույն ժամանակ Axios պորտալը հունիսի 17-ին հայտնել էր, որ հնարավոր է՝ այս շաբաթ Իրանի և ԱՄՆ-ի միջև կայանան բանակցություններ միջուկային համաձայնագրի շուրջ։ Նշվում էր, որ Վաշինգտոնը քննարկում է ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆի և Իրանի արտգործնախարար Աբաս Արագչիի հանդիպումը։


Թրամփը նաև հերքել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունն այն մասին, թե իբր նա վաղաժամ հեռացել է Կանադայում անցկացվող G7 գագաթնաժողովից՝ Իսրայել-Իրան հնարավոր հրադադարի շուրջ աշխատանքներ սկսելու համար։ ԱՄՆ նախագահը շեշտել է, որ իր մեկնումը կապ չունի բանակցությունների հետ։