«Ես չեմ դիմել, եթե ուզում են խոսել՝ գիտեն, թե ինչպես գտնել ինձ»․ Թրամփը՝ Իրանի հետ բանակցությունների մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ խաղաղ բանակցությունների առաջարկ չի արել Իրանին ։ 


Truth Social հարթակում նա գրել է․ «Ես չեմ դիմել Իրանին խաղաղ բանակցությունների համար։ Դա հերթական կեղծ լուրն է։ Եթե նրանք ուզում են խոսել, ապա գիտեն, թե ինչպես կապ հաստատել ինձ հետ»։


Թրամփն ավելացրել է, որ Իրանը պետք է ընդուներ այն համաձայնագիրը, որը ժամանակին եղել է սեղանին․ ըստ նրա, դա «կարող էր փրկել շատ կյանքեր»։


Հիշեցնենք, որ մինչև Իսրայելի և Իրանի միջև ռազմական բախումները սկսվելը, ԱՄՆ-ը հասցրել էր անցկացնել հինգ բանակցային փուլ Իրանի հետ՝ կապված Թեհրանի միջուկային ծրագրի հետ։