Քաղաքացիակենտրոն լրատվություն
Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը հրապարակել է թմրամիջոցների օգտագործման վերաբերյալ լաբորատոր հետազոտության արդյունքները՝ արձագանքելով իր հասցեին հնչող պնդումներին։
2025 թվականի հունիսի 11-ին իրականացված թեստավորման արդյունքների համաձայն՝ Մասկի օրգանիզմում արգելված որևէ նյութ չի հայտնաբերվել։ Ըստ փորձաքննության արձանագրության՝ ստուգվել է 24 տարբեր տեսակի թմրանյութ, սակայն դրանցից ոչ մեկը չի հայտնաբերվել։
Ավելի վաղ մի շարք լրատվամիջոցներ հաղորդել էին, որ Մասքին պատկանող ընկերությունների բաժնետերերն ու ղեկավարներն անհանգստություն են հայտնել նրա վարքագծի վերաբերյալ։ Ըստ այդ լուրերի՝ Մասքը մի քանի անգամ մասնակցել է կորպորատիվ միջոցառումների թմրամիջոցների ազդեցության տակ։ Բիզնեսմենը, սակայն, կտրականապես հերքել է այդ մեղադրանքները։