Ռուսաստանը ցանկանում է հրաժարվել մետրոյում անգլերենով տեղեկատվության տրամադրումից
Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունն առաջարկել է հրաժարվել անգլերենով տեղեկատվության պարտադիր կրկնօրինակումից ոչ փողոցային տրանսպորտում։ «Նովայա գազետա Եվրոպա»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է «Մի քանի իրավական նորմատիվ ակտերում փոփոխություններ կատարելու մասին» նախագծում։

«Հաշվի առնելով Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների և սուբյեկտների բազմաթիվ դիմումները, ուղևորների վրա զգալի տեղեկատվական ծանրաբեռնվածության պատճառով և հաշվի առնելով Ռուսաստանի Դաշնության սոցիալ-քաղաքական իրավիճակը՝ պարտադիր պահանջից բացառվում է անգլերենով տեղեկատվության կրկնօրինակումը»,- ասվում է փաստաթղթում: 

Նախագիծը հանրային քննարկման փուլում է, այն կավարտվի օգոստոսի 23-ին։