ՌԴ-ում ուսումնական թռիչքի ժամանակ կործանվել է Սու-30 ինքնաթիռ. անձնակազմը զոհվել է
Կալինինգրադի մարզում երկտեղանի Սու-30 կործանիչ է վթարվել, անձնակազմը մահացել է:

Կործանման նախնական պատճառը տեխնիկական անսարքությունն է եղել, հայտնում է Արևմտյան ռազմական օկրուգի (ԶՎՕ) մամուլի ծառայությունը։

«Այս տարվա օգոստոսի 12-ին Կալինինգրադի մարզում ուսումնական թռիչք կատարելիս Սու-30 ինքնաթիռը վթարի է ենթարկվել ամայի տարածքում։ Թռիչքն իրականացվել է առանց զինամթերքի։ Ինքնաթիռի անձնակազմը մահացել է»,- հայտնել են նախարարությունից։