Քաղաքացիակենտրոն լրատվություն
Այսօր՝ մայիսի 23-ին, Երևանում, աշխատանքային կանոնների չպահպանման պատճառով, հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել նոր կառուցվող էլիտար շենքերից մեկում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 17:10-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Դավթաշեն վարչական շրջանի Փիրումյանների 13 հասցեում կառուցվող շենքում հայտնաբերվել է տղամարդու մարմին։
Տեղում պարզվել է, որ նշված նոր կառուցվող շենքի 12-րդ հարկից անզգուշաբար վայր է ընկել Արարատի մարզի բնակիչ 37-ամյա Կարեն Մ.-ն, ով տեղում մահացել է։
Մահացածը աշխատում էր «Բիդեք» ՍՊԸ-ին պատկանող՝ նոր կառուցվող այդ շենքում՝ որպես բանվոր։