Թրամփը մաքսատուրքերով սպառնացել է նաև Apple-ին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պահանջել է, որ ամերիկյան Apple ընկերությունը iPhone-ի արտադրությունը տեղափոխի ԱՄՆ՝ սպառնալով հակառակ դեպքում մաքսատուրքեր սահմանել։


«Ես վաղուց տեղեկացրել եմ (Apple-ի գլխավոր տնօրեն) Թիմ Կուկին, որ Միացյալ Նահանգներում վաճառվող iPhone-ները պետք է արտադրվեն և հավաքվեն Միացյալ Նահանգներում, ոչ թե Հնդկաստանում կամ որևէ այլ տեղ։ Եթե դա այդպես չլինի, Apple-ը ստիպված կլինի Միացյալ Նահանգներին վճարել առնվազն 25% մաքսատուրք»,- գրել է նա Truth Social-ում։


Ներկայումս Հնդկաստանին բաժին է ընկնում iPhone-ի համաշխարհային արտադրության մոտ 18%-ը։ Չինաստանի մասնաբաժինը կազմում է ավելի քան 75%։ Bloomberg-ի տվյալներով՝ Apple-ը Հնդկաստանում 2024-25 ֆինանսական տարում (ավարտվել է մարտ ամսին) արտադրել է 14 միլիարդ դոլարի iPhone, ինչը կազմում է  արտադրության ընդհանուր ծավալի մոտ 14%-ը։