ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է ԵՄ-ից ապրանքների վրա 50 տոկոս մաքսատուրք սահմանելու անհրաժեշտության մասին։ Այս մասին նա գրել է Truth Social սոցիալական ցանցում իր հրապարակման մեջ։
«Եվրամիությունը, որ ստեղծվել է Միացյալ Նահանգների հետ առևտրից օգուտ քաղելու հիմնական նպատակով, չափազանց բարդ գործընկեր դուրս եկավ։ Նրա հսկայական առևտրային արգելքները, ավելացված արժեքի հարկերը, անհեթեթ կորպորատիվ տուգանքները, ոչ դրամական առևտրային արգելքները, արժութային մանիպուլյացիաները, ամերիկյան ընկերությունների դեմ անարդար և անհիմն դատական հայցերը և այլն հանգեցրել են Միացյալ Նահանգների հետ առևտրային դեֆիցիտի տարեկան ավելի քան 250 միլիոն դոլարի չափով, ինչը բացարձակապես անընդունելի է»,- գրել է Թրամփը։
Նրա խոսքով՝ Վաշինգտոնի բանակցությունները Բրյուսելում «ոչնչի չեն հանգեցնում»։
«Հետևաբար, ես առաջարկում եմ 2025 թվականի հունիսի 1-ից ԵՄ ապրանքների վրա սահմանել
ուղղակի 50% մաքսատուրք։ Դրանք չեն գանձվի այն ապրանքներից, որոնք արտադրվել են Միացյալ
Նահանգներում»,- ասել է ԱՄՆ նախագահը։