Վաշինգտոնում Իսրայելի դեսպանատան երկու աշխատակցի սպանած տղամարդուն մահապատիժ է սպառնում, հայտարարել է ԱՄՆ դատախազի պաշտոնակատար Ժանին Պիրոն. նրա խոսքերը մեջբերում է NBC News-ը։
Նրա խոսքով՝ գործը հետաքննվում է որպես «ատելության և ահաբեկչության հողի վրա կատարված հանցագործություն»։
Քննիչները հայտնում են, որ Էլիաս Ռոդրիգեսը երեքշաբթի օրը Չիկագոյից Վաշինգտոն
է թռչել՝ զենքը իր գրանցված ուղեբեռում։ Ռոդրիգեսը նրանց ասել է, որ թանգարանում
միջոցառման տոմս է գնել դրա սկսվելուց ընդամենը երեք ժամ առաջ։
Հեռուստաալիքը հաղորդում է, որ Ռոդրիգեսը հինգշաբթի օրը դաշնային դատավորի
առջև է ներկայացել սպիտակ բանտային կոմբինեզոնով և ակնոցով։ Նա հանգիստ է մնացել,
երբ ընթերցվում էին նրան ուղղված մեղադրանքները։ Կասկածյալին առաջադրվել է առաջին
աստիճանի սպանության մեղադրանք (երկու դրվագ), որը ներառում է նաև հրազենի
օգնությամբ օտարերկրյա պաշտոնատար անձանց սպանության և հանցագործություն կատարելու
ժամանակ հրազեն օգտագործելու մեղադրանքներ։ Մեղադրանքներից առնվազն մեկով
մահապատիժ է նախատեսվում։