Օգոստոսի լույս 10-ի գիշերը ամերիկյան Google կորպորացիան սկսել է զանգվածաբար արգելափակել Google Workspace կորպորատիվ ծառայությունները պատժամիջոցների տակ գտնվող ռուսական ընկերությունների համար, ռուսական լրատվամիջոցներին հայտնել են երկու խոշոր IT ընկերությունների աղբյուրները։
«Ծառայությունների արգելափակումից հետո ընկերության աշխատակիցները չեն կարողանում մուտք գործել կորպորատիվ փոստ, Google Docs-ի միջոցով օգտվել էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությունից, գրեթե բոլոր կարևոր փաստաթղթերն ու նամակագրությունները մնացել են Google-ի կորպորատիվ պահեստում»,- դժգոհել է զրուցակիցներից մեկը։
Ամերիկյան կորպորացիան արգելափակումը բացատրում է «սպամ հաղորդագրություններով», նշել է աղբյուրը: Նրա խոսքով՝ Google-ը կշարունակի արգելափակել ռուսական ձեռնարկությունները և կարող է դա անել առանց նախազգուշացման, «ինչը ընկերություններին թույլ չի տա այլընտրանքային հարթակում պահեստային պատճենում անել»: