Քաղաքացիակենտրոն լրատվություն
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Տաթևիկ Գասպարյանն ու Արուսյակ Մանավազյանը եռօրյա աշխատանքային այց են կատարել Լոռու մարզ:
«Գործընկերոջս՝ Արուսյակ Մանավազյանի հետ Լոռու մարզ կատարած մեր եռօրյա աշխատանքային այցի շրջանակում այցելել ենք Սպիտակ համայնք։
Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանի, Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանի, առաջին տեղակալ Արտակ Մաթոսյանի հետ այցելել ենք Թումանյան 100 հասցեում գտնվող նորակառույց, 144 տեղ հզորությամբ «Սպիտակի թիվ 3 մանկապարտեզ» ՀՈԱԿ և ծանոթացել պայմաններին:
Մսուր-մանկապարտեզը կառուցվել է պետական բյուջեյով՝ 851 մլն դրամ արժողությամբ ծրագրի շրջանակում և վերջերս է հանձնվել շահագործման»,- իր էջում գրել է Գասպարյանն ու լուսանկարներ հրապարակել: