Չարենցավանում ավելի քան ՔՊ 250 կուսակցական ակտիվի մասնակցությամբ տեղի է ունեցել նախաձեռնող նիստ. քննարկվել են «Իրական Հայաստանի» հայեցակարգին վերաբերող հարցեր

Երեկ Չարենցավան քաղաքում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Չարենցավանի տարածքային կազմակերպության Նախաձեռնող խմբի նիստը՝ համայնքի ավելի քան 250 կուսակցական ակտիվի եւ համակիրների, ինչպես նաեւ Չարենցավանի ավագանու ՔՊ խմբակցության եւ ՏԿ խորհրդի անդամների ու կուսակցական վարչական ղեկավարների մասնակցությամբ։ 


Հանդիպմանը մասնակցել են նաեւ ՔՊԿ վարչության փոխնախագահ, Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, ՔՊԿ վարչության անդամ, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ՔՊԿ վարչության անդամ, ՊՎԾ պետ Ռոմանոս Պետրոսյանը,  ԱԺ պատգամավորներ Լիլիթ Ստեփանյանը եւ Հասմիկ Հակոբյանը, Կոտայքի մարզպետն ու այլ հյուրեր:


Քննարկվել են «Իրական Հայաստանի» հայեցակարգին վերաբերող հարցեր: