«Ինձ դուր չեկավ նրա ասածները»․ Թրամփը հայտնել է, որ Զելենսկու հետ շատ ծանր խոսակցություն է ունեցել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում վստահություն է հայտնել, որ Վլադիմիր Զելենսկին այժմ չունի հաղթաթղթեր Ուկրաինայի հակամարտության կարգավորման բանակցային դիրքորոշման մեջ: 


«Ես շատ ծանր խոսակցություն եմ ունեցել Զելենսկու հետ, քանի որ ինձ դուր չեկավ նրա ասածները։ Ես միշտ ասել եմ, որ նա հաղթաթուղթ չունի, և իրոք, նա չունի»,-հայտարարել է Թրամփը ՝ մեկնաբանելով Ուկրաինայում հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները: