Պուտինն առաջարկել է Եվրոպայի խորհրդին չտեղեկացնել Ռուսաստանում ռազմական դրություն սահմանելու կամ այն չեղարկելու մասին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումա է ներկայացրել օրենքի նախագիծ, որով չեղարկվում է Ռուսաստանի Դաշնությունում ռազմական կամ արտակարգ դրություն սահմանելու կամ դադարեցնելու մասին Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին ծանուցելու անհրաժեշտությունը։ Փաստաթուղթը հրապարակվել է Պետդումայի բազայում։

 Փոփոխություններ են կատարվում ռազմական դրության և արտակարգ դրության մասին դաշնային սահմանադրական օրենքներում: Գործող կանոնների համաձայն՝ երկրում ռազմական կամ արտակարգ դրություն մտցնելիս Ռուսաստանը պետք է ՄԱԿ-ի և Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարներին տեղեկացնի ռուսների իրավունքների և ազատությունների սահմանափակման վերաբերյալ միջազգային պայմանագրերով նախատեսված իր պարտավորություններից շեղվելու մասին։ Այս պարտավորությունը համապատասխանում էր Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի պահանջներին։

 Պուտինն առաջարկում է օրենքներից բացառել Կոնվենցիայի մասին հիշատակումը և ԵԽ գլխավոր քարտուղարին տեղեկացնելու մասին կետը։ Բացատրական երկտողում այս առաջարկը բացատրվում է նրանով, որ «2022 թվականի մարտի 16-ից նշված Կոնվենցիան, ինչպես նաև Ռուսաստանի կողմից վավերացված դրան կից արձանագրությունները դադարել են գործել Ռուսաստանի Դաշնության նկատմամբ»: