Օգոստոսի 7-ի առավոտյան Մոսկովյան բորսայում դոլարի փոխարժեքը գերազանցել է 97 ռուբլին՝ 2022 թվականի մարտի 25-ից ի վեր առաջին անգամ: Այս մասին գրում է «Ինտերֆաքս»-ը։
Եվրոն թանկացել է 65 կոպեկով՝ մինչև 106,26 ռուբլի։
Անցած ուրբաթ եվրոյի և դոլարի փոխարժեքները 2022 թվականի գարնանից ի վեր առաջին անգամ գերազանցել էին համապատասխանաբար 104 և 95 ռուբլին:
Ռուսական ռուբլու փոխարժեքը շարունակում է անկումը արդեն մի քանի շաբաթ։