Պուտինը անհրաժեշտ է համարում դադարեցնել պաշտոնյաների համար արտասահմանյան մեքենաների գնումները. Նման անհաջող փորձ ունեցել է նաև Ելցինը
Բաժանորդագրվեք մեզ նաև
Տելեգրամում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարծում է, որ անհրաժեշտ է դադարեցնել արտասահմանյան արտադրության մեքենաների գնումը նախարարությունների և գերատեսչությունների համար։ Նրա խոսքերը մեջբերում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Պետության ղեկավարի խնդրանքով արտասահմանյան մեքենաների վրա շեշտադրումը պետք է բացառվի, և բոլոր պաշտոնյաները պետք է տեղափոխվեն հայրենական արտադրության մեքենաներ։ Չնայած այն հանգամանքին, որ նման փոխադրամիջոցը լինելու է «ավելի համեստ», նախագահը դրանում ոչ մի վատ բան չի տեսնում։
«Նրանք պետք է հասկանան, որ մենք պետք է ձգտենք հայրենական ապրանքանիշների, հայրենական մեքենաների և հայրենական այլ ապրանքների զարգացմանը։ Եվ կյանքի որակի բարելավումն առաջին հերթին պետք է ուղղված լինի դրան»,- ընդգծել է Պուտինը։
Հիշենք, որ նման փորձ կատարել էր նաև ՌԴ առաջին նախագահ Բորիս Ելցինը։ 1997 թվականի ապրիլի 1-ից ուժի մեջ էր մտել նախագահ Ելցինի հրամանը, որով արգելվում էր պետական պաշտոնյաների համար օտարերկրյա մեքենաների գնումը։ Այսպիսով, Ռուսաստանի առաջին նախագահը որոշել էր կրճատել բյուջետային ծախսերը (այն ժամանակվա փոխվարչապետ Բորիս Նեմցովի առաջարկով)։ Որոշ քաղաքական գործիչներ իսկապես փորձել էին վարել «Վոլգա», բայց շատ չանցած կրկին անցել էին արտասահմանյան արտադրության ավտոմեքենաների։
Ինքը՝ Ելցինը, նույնպես չի լքել Mercedes-ը։ Երկու տարի անց նա հրաման արձակեց չեղյալ համարել իր հրամանը։