Արման Ծառուկյանը գրեփլինգի գոտեմարտում հաղթեց Մագոմեդ Զայնուկովին

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման առաջատար Արման Ծառուկյանը Դուբայում ընթացող Karate Combat 54 մրցաշարում գրեփլինգի գոտեմարտ անցկացրեց դաղստանցի Մագոմեդ Զայնուկովի դեմ և հաղթեց մրցավարների միաձայն որոշմամբ:


28-ամյա Ծառուկյանը նախկինում լուրջ հաջողությունների է հասել գրեփլինգում: Հայ մարտիկը 2016 և 2017 թվականներին դարձել է Ռուսաստանում կայացած երեք մրցաշարի հաղթող:


Զայնուկովը UFC-ի թեթև քաշային կարգի գործող չեմպիոն, դաղստանցի Իսլամ Մախաչևի թիմակիցն է, մենամարտեր է անցկացնում PFL-ում: