Պուտինը Պատվո շքանշան է հանձնել Կադիրովի մորը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլի Եկատերինյան սրահում անցկացրել է Ռուսաստանի Դաշնության բարձրագույն պետական մրցանակների հանձնման արարողություն։

Ի թիվս այլոց, նա մրցանակ է հանձնել Ախմատ Կադիրովի անվան հիմնադրամի նախագահ և Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի մորը՝ Այմանի Կադիրովային։ Կադիրովային «ակտիվ հասարակական աշխատանքի համար» պարգևատրելու մասին հրամանագիրը ստորագրվել է դեռևս 2022 թվականի հոկտեմբերին։

«Ես շատ երախտապարտ եմ մեր ազգային առաջնորդին՝ հիմնադրամի մարդասիրական առաքելությունը բարձր գնահատելու համար»,- մրցանակը մեկնաբանել է Ռամզան Կադիրովը։ Նրա խոսքով՝ ի թիվս այլ բաների, հիմնադրամը հումանիտար օգնություն է ուղարկում Ռուսաստանի կողմից օկուպացված Ուկրաինայի տարածաշրջանների բնակիչներին և ռազմական գործողությունների մասնակիցներին։ 

Այմանի Կադիրովան արդեն ունի մեկ տասնյակից ավելի կոչումներ և մրցանակներ, այդ թվում՝ 2022 թվականի հոկտեմբերին ինքնահռչակ ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ղեկավարները նրան պարգևատրել են Բարեկամության շքանշանով։