Քաղաքացիակենտրոն լրատվություն
Հայաստանի Հանրապետության տարածքում ապրիլի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հորդառատ։ Ապրիլի 27-ի ցերեկը, 28-30-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն ապրիլի 26-ի ցերեկը կբարձրանա 3-5 աստիճանով։
Երևան քաղաքում ևս ապրիլի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ։ Ապրիլի 28-30-ին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 17-20 մ/վ արագությամբ: Ապրիլի 26-ի գիշերը, 27-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։
