Ինչպես է երեք օրվա մեջ երկրորդ անգամ ԱԹՍ-ն մխրճվել «Մոսկվա-Սիթի»-ի աշտարակի մեջ. տեսանյութ
Ինչպես արդեն հայտնել ենք, օգոստոսի լույս 1-ի գիշերը անօդաչուն մխրճվել է «Մոսկվա-Սիթի»-ի աշտարակներից մեկը։ Վնասվել է շենքի 21-րդ հարկի ճակատային հատվածը: Ոչ ոք չի տուժել: Սա «Մոսկվա-Սիթի»-ի վրա երկրորդ հարվածն է երեք օրվա ընթացքում. հուլիսի 30-ի գիշերը երկու անօդաչու մխրճվել է աշտարակների մեջ։ 

«Սպառնալիքը կա, դա ակնհայտ է, և միջոցներ են ձեռնարկվում»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։