Ես այն բանի կողմնակիցն եմ, որ Իրանը պարզապես միջուկային զենք չստանա. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուրբաթ օրը կրկնել է, որ չի ցանկանում, որ Իրանը միջուկային զենք ունենա՝ այս շաբաթավերջին ԱՄՆ-Իրան բանակցությունների երկրորդ փուլից առաջ, հայտնում է CNN-ը։


«Ես կողմ այն բանին, որ Իրանը պարզապես միջուկային զենք չստանա: Նրանք չեն կարող միջուկային զենք ունենալ: Ես ցանկանում եմ, որ Իրանը լինի մեծ, բարգավաճ և զարմանալի»,- լրագրողներին ասել է Թրամփը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք թույլ կտա Իրանին պահպանել իր միջուկային ծրագիրը:


«Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ, և եթե նրանք միջուկային զենք ունենան, դուք շատ դժգոհ կլինեք: Դուք շատ դժբախտ կլինեք», - հավելել է նա: