Քաղաքացիակենտրոն լրատվություն
Ալմաթիում մեկնարկել է ԱՊՀ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նեղ կազմով նիստը։ Հայաստանը ներկայացնում է փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը։
Հանդիպման մեկնարկից առաջ դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարներին ձեռքսեղմումով դիմավորել է Ղազախստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Մուրատ Նուրտլեուն։
ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստից հետո կկայանա արտաքին գործերի նախարարների առանձին հանդիպում՝ Ռուսաստան-Կենտրոնական Ասիա ձևաչափով։