Քաղաքացիակենտրոն լրատվություն
Ստամբուլում մեկնարկել է ռուս-ամերիկյան բանակցությունների երկրորդ փուլը՝ դիվանագիտական առաքելությունների աշխատանքը կարգավորելու վերաբերյալ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Ռուսական պատվիրակությունը գլխավորում է
դեսպան Ալեքսանդր Դարչիևը, իսկ ամերիկյան պատվիրակությունը՝ Եվրոպայի և Եվրասիայի
հարցերով պետքարտուղարի տեղակալի օգնական Սոնատա Քոուլթերը։
Դարչիևի խոսքով՝ հանդիպումը պետք է օգնի
ազատվել Բայդենի վարչակազմի «թունավոր ժառանգությունից»։
Բացի դրանից, խորհրդակցությունների նոր
փուլի ընթացքում ռուսական կողմը մտադիր է բարձրացնել բռնագրավված դիվանագիտական սեփականության վերադարձի, ինչպես նաև ուղիղ ավիահաղորդակցության վերականգնման հարցերը։