Քաղաքացիակենտրոն լրատվություն
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է ներմուծվող դեղագործական արտադրանքի վրա «մեծ» մաքսատուրքեր սահմանելու մտադրության մասին։ Այս մասին նա հայտարարել է Կոնգրեսի Ազգային հանրապետական կոմիտեի միջոցառման ժամանակ ելույթ ունենալիս։
Թրամփը նշել
է, որ նոր միջոցը պետք է խրախուսի դեղագործական ընկերություններին վերադարձնել
արտադրությունը Միացյալ Նահանգներ։
«Հենց որ
մենք դա անենք, նրանք կվերադառնան։ Որովհետև մենք մեծ շուկա ենք»,- ընդգծել է նա։
Թրամփն ավելի վաղ էլ է բարձրացրել դեղորայքի արտասահմանյան մատակարարումներից
կախվածության հարցը՝ բազմիցս խոստանալով վերադարձնել արտադրությունը երկիր։