ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր վարչակազմը հաստատել է ռեկորդային՝ 1 տրիլիոն դոլարի պաշտպանական բյուջեն։
«Մենք նաև, ըստ էության, հաստատել ենք մոտ մեկ տրիլիոն դոլարի բյուջեն»,- ասել է Թրամփը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպումից հետո (մեջբերում է Breaking
Defense-ը): Թրամփի խոսքով՝ այդ բյուջեն կլինի «ամենամեծը, որը երբևէ տրվել է բանակին»:
«Ոչ
ոք նման բան չէր տեսել: Մենք պետք է կառուցենք մեր բանակը, և
մենք շատ տնտեսում ենք, բայց բանակն այն է, ինչ մենք
պետք է կառուցենք: Մենք պետք է ուժեղ լինենք, քանի որ հիմա մեր շուրջը շատ վատ ուժեր կան»,- ասել է նա:
Պաշտպանության
նախարար Փիթ Հեգսեթը Թրամփի և Նեթանյահուի հետ հանդիպումից հետո իր X սոցիալական
ցանցում գրել է. «Շնորհակալ եմ, պարոն նախագահ, ՇՈՒՏՈՎ. առաջին ՏՐԻԼՈՆ դոլարի պաշտպանության բյուջեն: Նախագահ Թրամփը
վերականգնում է մեր զինված ուժերը և ԱՐԱԳ»: