ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ միտումնավոր չի հրահրել ամերիկյան ֆոնդային բորսայի անկում, երբ սահմանել է լայնածավալ մաքսատուրքեր։
«Ես չեմ ուզում, որ ինչ-որ բան անկում ապրի, բայց երբեմն պետք է դեղեր ընդունել՝ ինչ-որ բան շտկելու համար»,- լրագրողներին ասել է Թրամփը Air Force One ինքնաթիռում:
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ ապրանքների ներմուծման
մաքսատուրքեր է սահմանել Չինաստանի հետ առևտրային հավասարակշռության դեֆիցիտի
պատճառով։ «Մենք պետք է լուծենք Չինաստանի հետ առևտրային հավասարակշռության դեֆիցիտը:
Չինաստանի հետ ունենք տրիլիոն դոլարի առևտրային դեֆիցիտ և տարեկան հարյուր
միլիարդավոր դոլարներ ենք կորցնում Չինաստանի հետ առևտրում: Եվ քանի դեռ չենք
լուծել այս խնդիրը, ես չեմ պատրաստվում գործարք կնքել: Ես պատրաստ եմ գործ ունենալ
Չինաստանի հետ, բայց նրանք պետք է լուծեն իրենց պրոֆիցիտի խնդիրը»,- ասել է ԱՄՆ
նախագահը: