Քաղաքացիակենտրոն լրատվություն
Շնորհավորում եմ Ձեզ՝ Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի վրա
աշխատանքի ավարտին: ԱՄՆ-ի նախագահ Թրամփը անհամբեր սպասում է այս համաձայնագրի ստորագրման
և վավերացման գործընթացին: Այս մասին Բաքվում Հարավային գազային միջանցքի խորհրդատվական
խորհրդի 11-րդ նախարարական հանդիպմանը հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության էներգետիկ
ռեսուրսների բյուրոյի ավագ խորհրդական Էրիկ Ջեյքոբսը։
«Այս ամենը կնպաստի տնտեսական զարգացմանը՝ ապահովելով կայունություն
և խաղաղություն տարածաշրջանում: Կայուն խաղաղությունը վերջ կդնի տարածաշրջանում բռնությունների
շրջանը և Հարավային Կովկասում սկիզբ կդնի անվտանգության ու բարգավաճման: Մենք բարձր
ենք գնահատում այն քայլերը, որոնք դուք անում եք այս ճանապարհին», - նշել է Էրիկ Ջեյքոբսը: