ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է ստորագրել գործադիր հրաման, որով կպարզեցվեն այլ երկրներ ամերիկյան զենքի արտահանումը կարգավորող նորմերը։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
Աղբյուրների
խոսքով՝ ԱՄՆ վարչակազմը այդ քայլի մասին կարող է հայտարարել առաջիկա օրերին։
Հրամանագիրը, մասնավորապես, նախատեսում է ԱՄՆ Կոնգրեսի հետ ամերիկյան զենքի
վաճառքի համաձայնեցման վերաբերյալ նորմերի մեղմացում։
Գործող օրենքի
համաձայն՝ Վաշինգտոնի վարչակազմը պետք է Կոնգրեսի համաձայնությունը ստանա $14
միլիոն և ավելի արժողությամբ այլ պետությանը սպառազինություն փոխանցելու, ինչպես նաև 50 միլիոն դոլար կամ
ավելի արժողությամբ ցանկացած ռազմական նշանակության արտադրանք կամ այդ ոլորտում
ծառայություն տրամադրելու դեպքում: Համաձայն հրամանագրի՝ առաջին դեպքում գումարը
կավելանա մինչև 23 մլն դոլար, երկրորդում՝ 83 մլն դոլար։
Թրամփի վարչակազմը ԱՄՆ նախագահի պաշտոնում իր առաջին ժամկետի ընթացքում մշակել է մի շարք նախաձեռնություններ, որոնք ուղղված են այլ երկրներ ամերիկյան սպառազինության արտահանման ավելացմանը: