Էլինա Ավանեսյանը պարտվեց աշխարհի 5-րդ ռակետին

Հայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանը (36-րդ ռակետ) ավարտել է մրցելույթը Մայամիի «Մասթերս» շարքի մրցաշարի կանանց մենախաղում։


Ավանեսյանը երկրորդ փուլում 3-6, 3-6 հաշվով պարտվել է աշխարհի 5-րդ ռակետ Մեդիսոն Քիզին։ Մրցախաղը տևել է 1 ժամ 18 րոպե։


Ամերիկացի թենիսիստուհին երրորդ փուլում կմրցի  Ալեքսանդրա Էալայի (Ֆիլիպիններ, 140-րդ ռակետ) դեմ։