Արթուր Դավթյանն ու Վահագն Դավթյանը աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչում են

Արթուր Դավթյանը սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլի մրցաշարում հենացատկ վարժությունում դուրս է եկել եզրափակիչ։ Այս մասին հայտնում է մարմնամարզության ֆեդերացիան։


Նշվում է, որ որակավորման փուլում նա գրավել է առաջին տեղը։


Ավելի վաղ օղակների վարժության եզրափակիչ էր դուրս եկել նաև Վահագն Դավթյանը։


Նշենք, որ մրցաշարը անցկացվում է Թուրքիայի Անթալիա քաղաքում։