Հուլիսի լույս 28-ի գիշերը Մոսկվայում կանխվել է «թշնամու ԱԹՍ-ի» հարձակումը, ասել է քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։ «Գիշերը թշնամու անօդաչուն հարձակման փորձ է արել, որը խոցվել է ՊՆ ուժերի կողմից։ Տուժածներ և ավերածություններ չկան»,- գրել է նա Telegram-ի իր ալիքում։
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ անօդաչուի թիրախում եղել են Մերձմոսկվայի որոշ օբյեկտներ։
«Այսօր առավոտյան կանխվել է Կիևի ռեժիմի փորձը՝ անօդաչու թռչող սարքով ահաբեկչություն իրականացնել Մոսկվայի մարզի տարածքում օբյեկտների վրա։ ԱԹՍ-ն ոչնչացվել է ՀՕՊ միջոցներով։ Կանխված ահաբեկչության հետևանքով տուժածներ և ավերածություններ չկան»,- ասված է ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ։
Այլ մանրամասներ ՌԴ իշխանություններն առայժմ չեն հայտնում։