Քաղաքացիակենտրոն լրատվություն
Ռուսաստանը «միտված է Հայաստանի հետ հարաբերությունների հետագա զարգացմանը»: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նա նշել է, որ «Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունները չեն ընդհատվել»։ Կրեմլի ներկայացուցիչը Հայաստանը անվանել է «բարեկամ երկիր»:
«Մեզ շատ բան
է միավորում՝ և երկկողմ, և պատմական, և մշակութային առումներով: Եվ այնպիսի կարևոր
ինտեգրացիոն միավորմանը համատեղ մասնակցության առումով, ինչպիսին ԵԱՏՄ-ն է։ Մենք
առավել քան գոհ ենք հայկական կողմի այս փոխադարձ վերաբերմունքից մեր երկկողմ
հարաբերությունների հեռանկարների նկատմամբ և պատրաստ ենք ամեն կերպ զարգացնել
դրանք»,- ասել է նա։