Լավրովը 7 անգամ հաղթահարել է Երկրից Լուսին և հակառակ հեռավորությունը. Նա այսօր դառնում է 75 տարեկան

Այսօր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ծննդյան տարեդարձն է՝ նա դառնում է 75 տարեկան: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, նա իր այցելությունների և ուղևորությունների տարիներին նվազագույնը 7 անգամ հաղթահարել է Երկրից Լուսին և հակառակ հեռավորությունը:


ՌԴ ԱԳՆ ղեկավարն այս պաշտոնը զբաղեցնում է 22 տարի՝ ամենաերկարը ներկայիս նախարարների կաբինետում։ Այս առումով Լավրովին ռուս դիվանագետների շարքում գերազանցում է միայն Անդրեյ Գրոմիկոն, որը եղել է ԽՍՀՄ արտգործնախարարը 28 տարի: