Ռուսական հակաօդային պաշտպանության միջոցները, կատարելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանը Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակումները ժամանակավորապես դադարեցնելու մասին, ոչնչացրել են յոթ անօդաչու, որոնք թռչում էին Ուկրաինայի Նիկոլաևի մարզի օբյեկտների ուղղությամբ։ Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը Telegram-ալիքում։
Գերատեսչությունը
նշել է, որ Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքներին հարվածները ժամանակավորապես
դադարեցնելու մասին հրամանը ստանալու պահին օդում են եղել ռուսական յոթ հարվածային
անօդաչուներ, որոնք ուղղվում էին դեպի Նիկոլաևի մարզի էներգետիկ օբյեկտներ՝ կապված ռազմարդյունաբերական համալիրի հետ։ Արդյունքում դրանցից
վեցը խոցվել է «Պանցիր» զենիթահրթիռային համալիրով, իսկ մեկը՝ ՌԴ օդատիեզերական
ուժերի հերթապահ կործանիչի կողմից։
Մարտի 18-ին Կրեմլի կայքում հաղորդվել էր,
որ Պուտինը աջակցել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկին առ այն, որ Ռուսաստանն ու Ուկրաինան 30 օրով փոխադարձաբար հրաժարվեն հարվածել էներգետիկ ենթակառուցվածքներին։