«Ամերիկայի ձայնը» և «Ազատություն» ռադիոկայանը կդադարեցնեն գործունեությունը

«Ամերիկայի ձայնը» և «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանը դադարեցնում են գործունեությունը:


Սա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաման է ստորագրել աշխատատեղերի կրճատման մասին ԱՄՆ Գլոբալ լրատվամիջոցների գործակալությունում (USAGM), որը վերահսկում է նշված 2 լրատվամիջոցների աշխատանքը:


«Ամերիկայի Ձայն»-ի և «Ազատություն» ռադիոկայանի աշխատակիցներին ծանուցվել է, որ մինչև հետագա ծանուցումը նրանց տեղափոխել են վճարովի վարչական արձակուրդ:


«Ամերիկայի Ձայն»-ի տնօրեն Մայքլ Աբրամովիցը հայտնել է, որ մոտ 1300 աշխատակից նամակներ է ստացել՝ տեղեկացվելով վարչական արձակուրդի մասին։


«83 տարվա մեջ առաջին անգամ Ամերիկայի լեգենդար ձայնը լռեց»,- գրել է նա։


Աբրամովիցի խոսքով՝ «Ամերիկայի ձայնը» բարեփոխման կարիք ունի, և այդ ուղղությամբ քայլեր են ձեռնարկվել։


«Բայց այսօրվա գործողությունները կխանգարեն «Ամերիկայի Ձայնին» կատարել իր կենսական առաքելությունը։ Այս առաքելությունը հատկապես կարևոր է այսօր, երբ Ամերիկայի այնպիսի հակառակորդներ, ինչպիսիք են Իրանը, Չինաստանը և Ռուսաստանը միլիարդավոր դոլարներ են ծախսում ԱՄՆ-ին վարկաբեկելու կեղծ պատմություններ ստեղծելու համար»,- նշել է նա իր գրառման մեջ:


Աբրամովիցը նաև շնորհակալություն է հայտնել ողջ անձնակազմին աշխատանքի համար՝ նշելով, որ «Ամերիկայի Ձայն»-ի լրագրողները շատ են, նրանք եկել են ավտորիտար ռեժիմ ունեցող երկրներից, որտեղ հնարավորություն չեն ունեցել ազատորեն զբաղվել ազատ լրագրությամբ։