Միացյալ Նահանգները հայտարարել է Եմենի հութիների դեմ զանգվածային գործողության մեկնարկի մասին

Միացյալ Նահանգները հարված է հասցրել եմենյան հութիների կողմից վերահսկվող Սաադա քաղաքին, հաղորդում է Al Masirah հեռուստաալիքը։ ԱՄՆ ԶՈՒ կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է Եմենի հութիների դեմ զանգվածային գործողության մեկնարկի մասին։


Սանայի ուղղությամբ ամերիկյան հարվածների թիրախներից մեկը դարձել է հութիների քաղխորհրդի կենտրոնակայանը։