Լրագրողի միկրոֆոնը պատահաբար կպել է Թրամփի դեմքին

Ուրբաթ Էնդրյուս ռազմակայանում մամուլի հետ շփման ժամանակ թղթակիցը պատահաբար միկրոֆոնով կպել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեմքին։ Թրամփն ուշադիր նայել է լրագրողուհու կողմն ու բարձրացրել ունքերը։


«Այսօր երեկոյան նա հեռուստատեսությունը «մեծ դարձրեց»։ Նա պարզապես դարձավ մեծ պատմություն այսօր»,- մեկնաբանել է նա միջադեպը։