Քաղաքացիակենտրոն լրատվություն
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել, որով կրճատում է Գլոբալ լրատվամիջոցների կառավարման ամերիկյան գործակալության և մի շարք այլ կառավարական կառույցների ֆինանսավորումը։
Համապատասխան փաստաթուղթը հրապարակված է Սպիտակ տան պաշտոնական կայքէջում։
Նշենք, որ գործակալությունը համակարգում է ԱՄՆ-ի պետբյուջեից ֆինանսավորվող այնպիսի ռադիոկայանների գործունեությունը, ինչպիսիք են «Ամերիկայի ձայնը» և «Ազատություն/Ազատ Եվրոպան» և այլն։