«Եկել է ժամանակը ստանձնելու խաղաղության հաստատումը ․ այն Թրամփի տեսալականին համահունչ է». ԱՄՆ-ը՝ Հայաստանին և Ադրբեջանին

Հիմա ժամանակն է պարտավորվել խաղաղություն հաստատել, ստորագրել և վավերացնել պայմանագիրը` սկիզբ դնելով Հարավային Կովկասի բնակիչների բարգավաճման նոր դարաշրջանին: Այս մասին ասվում է Պետքարտուղարության՝ Հայաստանին և Ադրբեջանին ուղղված հաղորդագրությունում:


«ԱՄՆ-ն շնորհավորում է Հայաստանին և Ադրբեջանին պատմական խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններն ավարտելու կապակցությամբ: Սա երկու երկրների համար հնարավորություն է շրջելու տասնամյակների վաղեմության հակամարտության էջը՝  նախագահ Թրամփի`  ավելի խաղաղ աշխարհի տեսլականին համահունչ», - ասվում է հաղորդագրությունում: