«Ովքեր ցանկանում են վերադառնալ՝ welcome»․ Պուտինը` արևմտյան ընկերություններին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ ռուսական շուկա վերադառնալու հարցով փակ բանակցություններ են ընթանում որոշ ընկերությունների հետ:


Նրա խոսքով՝ բանակցություններն ընթանում են հանգիստ ռեժիմով՝ հաշվի առնելով փոխադարձ շահերը։


«Մենք ոչ ոքի համար չենք փակվել, ոչ մեկին չենք վռնդել. նրանք, ովքեր ցանկանում են վերադառնալ՝ բարի գալուստ, welcome», - ռուս-բելառուսական բանակցությունների արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Պուտինը:


ՌԴ նախագահը նշել է, որ արևմտյան հեռացած ընկերությունների վերադարձի համար նախապատվություններ չեն լինելու. Առաջնահերթությունը տրվելու է հայրենական արտադրողներին։


Պուտինի խոսքով՝ արևմտյան գործընկերներն իրենց պատժամիջոցներով խթանել են Ռուսաստանի զարգացումը։