ՌԴ Պետդումայում առաջարկել են մեծացնել զինկոմիսարիատ չներկայանալու համար տուգանքի չափը՝ դարձնելով 40-50 հազար ռուբլի
Բաժանորդագրվեք մեզ նաև
Տելեգրամում
ՌԴ խորհրդարանի ստորին պալատի քննարկմանն են ներկայացվել փոփոխություններ, որոնք խստացնում են վարչական պատասխանատվությունը զինկոմիսարիատում ժամանակին չներկայանալու, կոմիսարիատներին մոբիլիզացիոն աշխատանքներում չօգնելու, ինչպես նաև մոբիլիզացիոն ցուցակներ չտրամադրելու համար։
Լրատվության հրապարակման պահին փոփոխությունները չեն հայտնվել Պետդումայի տվյալների բազայում, սակայն դրանց մասին մանրամասն գրել են ռուսական բոլոր խոշոր լրատվական գործակալությունները, այդ թվում՝ «Ինտերֆաքսը»։
Փոփոխություններով, մասնավորապես, նախատեսվում է տուգանքի բարձրացում զինկոմիսարիատ ծանուցմամբ առանց հարգելի պատճառի չներկայանալու համար՝ մինչև 40-50 հազար ռուբլի (այժմ տուգանքը կազմում է 500 ռուբլուց մինչև 3000 ռուբլի): Բուժզննում անցնելուց հրաժարվելու համար ևս տուգանքը ավելացել է՝ գործող 500-3000 ռուբլուց դառնալով 15-25 հազար ռուբլի։ Փոփոխությունները մեծացնում են նաև տուգանքի չափը զինվորական հաշվառման փաստաթղթերը կանխամտածված փչացնելու կամ կորցնելու համար: