Կրասնոդարի երկրամասի Յեյսկ շրջանում Սու-25 ինքնաթիռն ընկել է ծովը: Այս մասին հայտնում են Telegram-ալիքները, այդ թվում՝ 112-ը: Նրանք հրապարակել են նաև ականատեսների տեսանյութերը:
Հարավային ռազմական օկրուգի շտաբը հաստատել է Սու-25-ի կործանումը։ Հաստատվել է, որ կործանիչը ուսումնամարզական թռիչք էր իրականացնում, իսկ կործանման նախնական պատճառը շարժիչի խափանումն էր։ Mash-ի և Baza-ի տվյալներով՝ բժիշկներին չի հաջողվել փրկել Սու-25 օդաչուի կյանքը, նա մահացել է։