Ռուբլու անկումը շարունակվում է. Մոսկովյան բորսայում եվրոյի փոխարժեքը գերազանցել է 102 ռուբլին
Մոսկովյան բորսայում հուլիսի 17-ին առուվաճառքի բացման ժամանակ ռուսական ռուբլու փոխարժեքը դոլարի և եվրոյի նկատմամբ կտրուկ նվազել է։ Այսպես, Մոսկվայի ժամանակով ժամը 09:30-ին եվրոն վաճառվում էր 102 ռուբլու նիշից բարձր՝ ավելանալով ավելի քան 70 կոպեկով։ Եվրոյի այսպիսի բորսային փոխարժեք նախորդ անգամ եղել է հուլիսի 8-ին։

Դոլարի փոխարժեքը ռուբլու նկատմամբ ևս բարձրացել է։ Մոսկվայի ժամանակով ժամը 09:30-ին Մոսկովյան բորսայում ԱՄՆ դոլարն արժեր 90,77 ռուբլի (+71 կոպեկ):