ՏԿԵ նախարարն այցելել է Ստեփանավան՝ քննարկելու բազմաբնակարան շենքի հրդեհի հետևանքով ստեղծված իրավիճակը

ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն Առավոտյան այցելել է Ստեփանավան համայնքի Աշոտաբերդ թաղամաս՝ տեղում քննարկելու բազմաբնակարան շենքի հրդեհի հետևանքով ստեղծված իրավիճակը, առաջիկա անելիքները:


Հիշեցնենք՝ փետրվարի 8-ին՝ առավոտյան ժամը 4:30-ի սահմաններում, հրդեհ էր բռնկվել Ստեփանավանի Աշոտաբերդ թաղամասի փայտաշեն շենքերից մեկում: Մեկ անձ զոհվել է:


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Լոռու մարզի Ստեփանավան համայնքում այսօր տեղի ունեցած հրդեհի հետևանքները վերացնելու նպատակով ստեղծվել է օպերատիվ աշխատանքային խումբ: 


Մանրամասները՝ տեսանյութում: