Ջալալ Հարությունյանը դատապարտվեց 5 տարի 6 ամիս ազատազրկման․ Factor

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Գարիկ Աբելյանի, քիչ առաջ հրապարակեց դատավճիռ, համաձայն որի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը դատապարտվեց 5 տարի, 6 ամիս ժամկետով ազատազրկման։ Այս մասին Factor TV-ին ասել է նրա գործով տուժողների ներկայացուցիչ Լիպարիտ Սիմոնյանը։ 


Ըստ մեղադրանքի՝ գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանը 44 օրյա պատերազմի ժամանակ լինելով Պաշտպանության բանակի հրամանատարը,  անփույթ վերաբերմունք է դրսևորել ծառայության նկատմամբ, որի հետևանքով Ցորի զորամասի 20 զինծառայող  հայտնվել է հակառակորդի հսկողության ներքո և սպանվել։ Մասնավորապես, ըստ քրեական գործի, Դ20 դիվիզիոնի վրա հակառակորդի հարձակման ժամանակ դիվիզիոնի հրամանատարությունը կապ է հասատել  Ջալալ Հարությունյանի տեղակալ, հրետանու գծով պետ Գենադի Բաղդասարյանի հետ, հայտնել հակառակորդի հարձակման մասին, սակայն Ջալալ Հարությունյանն ասել է,  թե մոտեցողները յուրայիններ են։ Հարությունյանը մեղադրանքը չի ընդունում։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրված բացակայելու արգելքը:


Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում