Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարարությունը կրկին քննարկում է ավիաուղևորներից լրացուցիչ վճար գանձելու գաղափարը՝ ավիաընկերությունների սնանկացման դեպքում «ուղևորների աջակցության պահուստային հիմնադրամ» ստեղծելու համար, գրում է «Կոմերսանտ»-ը։
Հունիսին տրանսպորտի նախարարությունը տեղեկացրել է ավիաընկերություններին, որ մշակվում է «Ռոստեխ»-ի նախաձեռնությունը՝ ստեղծելու «օդային տրանսպորտում փոխադարձ հաշվարկների ազգային համակարգ»՝ հիմնված մեկ օպերատորի՝ «Ավիագարանտ» ԲԸ-ի վրա: Ինչպես նշել են ավիաընկերությունների ներկայացուցիչները, գրում է «Կոմերսանտ»-ը, փոխադարձ հաշվարկային համակարգն արդեն գոյություն ունի Տրանսպորտա-քլիրինգային կառավարման ներքո, և դրա համար արդեն գանձվում է 185 ռուբլի վճար։
Այժմ, պարբերականի զրուցակիցների խոսքով, խոսքը փոխադրումների ձևակերպման դեպքում լրացուցիչ վճարի ներդրման մասին է՝ պահուստ ստեղծելու համար, որը ուղևորներին կերաշխավորի դրամական միջոցների վերադարձ։ Նոր վճարի չափը մեկ ուղևորի համար կկազմի առնվազն 150-200 ռուբլի՝ կարծում է ավիաընկերություններից մեկը, «Կոմերսանտ»-ի մեկ այլ աղբյուր հայտնել է, որ այժմ քննարկվում է յուրաքանչյուր ուղևորից 300 ռուբլի հիմնադրամին փոխանցելու հնարավորությունը։
Հիմնադրամի ստեղծման համար նոր վճարը, ընդգծել է պարբերականի զրուցակիցներից մեկը, «անխուսափելիորեն կհանգեցնի ավիատոմսերի գնի աճի» և ուղևորահոսքի նվազման, ինչը, ի վերջո, կազդի ոչ միայն ավիաընկերությունների բիզնեսի վրա, այլև ռուսական ավիաարդյունաբերության։