«Պետության ամրության ու կայունության համար հարկավոր է ժողովրդավարության
ամրապնդում ու վստահություն պետական մարմինների հանդեպ։ Այդպիսի պետությունները շատ
ավելի դիմադրողունակ են ու շատ ավելի կայուն»: Այս մասին ասաց Ազգային ժողովի «Քաղաքացիական
պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը։
Գրիգորյանը նշեց, որ երբ խոսում
ենք պետության դիմադրողունակության մասին, ապա խոսքը միայն զինվելու մասին չէ, և շատ
կարևոր է ժողովրդավարությունը. «Ժողովրդավարական երկրները աջակցում են ՀՀ-ին։ Շատ կարևոր է եվրոպական դիտորդների գործունեությունը
ՀՀ-ում։ Դրական ազդակներ ունենք, որ ԵՄ դիտորդների հետ համագործակցությունը կշարունակվի»։
Պատգամավորի խոսքով՝ այժմ քննարկումներ են ընթանում ԵՄ-ի հետ նոր գործընկերության
փաստաթուղթ ստորագրելու համար. «Այս փաստաթղթում շոշափվում են ՀՀ-ի համար բոլոր կենսական
ոլորտները»։
Մանրամասն՝ տեսանյութում
Դավիթ
Լևոնյան